ՌԱԴԻՈ

Խաչատրյան. «7-8 տարի է՝ կրթության ոլորտում որևէ ռազմավարական փաստաթուղթ չի ընդունվել»

Կրթական հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է կրթության ոլորտի խնդիրներին՝ դրանք դիտարկելով նախարարությունների կառուցվածքային փոփոխությունների համատեքստում:
Sputnik
Խաչատրյան. «7-8 տարի է՝ կրթության ոլորտում որևէ ռազմավարական փաստաթուղթ չի ընդունվել»

2019 թ-ին Կրթության և գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունների միավորումը տարբեր հետևանքներ ունեցավ և առաջիկայում էլ կունենա: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կրթական հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Աշոտյան. «Արայիկ Հարությունյանն այն ֆիգուրը չէ, որին կդարձնեի քաղաքական թիրախ»

«Դրական կողմերից մեկն այն է, որ նախարարությունն ավելի հեշտ կկարողանա կրթություն-մշակույթ, կրթություն-սպորտ, կրթություն-երիտասարդություն ոլորտները կառավարել: Սակայն գլոբալ առումով այս միավորումից նախարարությունը տուժեց, որովհետև անցնող տարվա ընթացքում տեսանք որոշակի ազդեցություններ և հենց նշված նախարարության հասցեին եղան դժգոհություններ, լուրջ բողոքներ կապված ինչպես ներկայացումների, այնպես էլ բարձրագույն կրթության մասին օրենքի հետ»,- նշեց նա:

Խաչատրյանի դիտարկմամբ՝ եթե միավորվում է 2-3 նախարարություն, որոնք ունեն շատ մեծ հանրային հնչեղություն, ապա բնական է, որ տվյալ նախարարությունը պարբերաբար լինելու է հանրային թեժ քննարկումների տիրույթում, ինչը խանգարելու է նախարարությանը ռազմավարական խնդիրներ լուծելու հարցում: 

«Սթափվեք և մնացեք զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում». ՀՅԴ կոչը Փաշինյանին

«Համաձայն եմ շատ փաստարկների հետ, որոնք կան նախարարությունների միավորման հարցում, բայց կարծում եմ, որ մեզ մոտ իրավիճակն այնպիսին է, որ անհրաժեշտ է ունենալ կրթության և գիտության առանձին նախարարություն, որպեսզի առկա ռազմավարական հարցերը լուծվեին»,- ասաց փորձագետը: 

Լարված իրավիճակ Երևանում. ոստիկանները երիտասարդներին ուժով հեռացրին նախարարության մոտից

Խաչատրյանը ափսոսանքով ընդգծեց, որ 2019թ.-ին նորից անլուծելի մնաց ռազմավարական փաստաթղթերի ընդունման հարցը: Նա վկայակոչում է այն փաստը, որ արդեն 7-8 տարի է, ինչ կրթության ոլորտում որևէ ռազմավարական փաստաթուղթ չի ընդունվել, այնինչ կրթության զարգացման պետական ծրագիրն, ըստ Սերոբյանի, մեզ օդ ու ջրի պես պետք է: