ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ այսօր առավոտ կանուխ Գորիսի քրեակատարողական հիմնարկից տեղի հիվանդանոց է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ մոտ 35-ամյա մի տղամարդ։
Ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների՝ հոսպիտալացվելու պատճառը դատապարտյալի ինքնասպանության փորձն է եղել։
Երևանում հրդեհված տանը երիտասարդի դի են հայտնաբերել
Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները տեսել են, որ նա պատժախցում կախված է, ինչից հետո անմիջապես մտել են ներս ու կանխել ինքնասպանությունը։
Մարտունիում մի ամբողջ ընտանիք է հիվանդանոց տեղափոխվել. տուժածներից մեկը 4 տարեկան է
Իրավապահները պարզում են, թե ինչից դրդված է դատապարտյալը ցանկացել դիմել այդ ծայրահեղ քայլին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա անազատության մեջ է`սպանության համար։