Երևանում վթարի հետևանքով մոտոցիկլետի վարորդը մահացել է. նա Հնդկաստանի քաղաքացի էր

Մոտոցիկլետի վարորդին ծայրահեղ ծանր վիճակում փորձել են տեղափոխել հիվանդանոց, սակայն վերջինս ճանապարհին մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Երևանում բախվել են Opel մակնիշի մեքենան և «Դուկատի» մակնիշի մոտոցիկլետը, որի հետևանքով մոտոցիկլետի վարորդը մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Հայաստան-Վրաստան միջպետական սահմանի մոտակայքում հրդեհ է բռնկվել

«Երեկ ժամը 23:40-ի սահմաններում Երվանդ Քոչար փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 33-ամյա Մ.Բ.–ի վարած Opel մակնիշի 35 RT 047 համարանիշի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 35-ամյա Վ.Թ.–ի վարած «Դուկատի» մակնիշի 050 AA մոտոցիկլետը: Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ Opel-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 33-ամյա Կ. Խ.–ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Վահե Ավետյանի սպանության համար մեղավորները վաղաժա՞մ կազատվեն ցուցմունքի դիմաց. «Հրապարակ»