Հայաստանում եղանակը կտրուկ կտաքանա. Գագիկ Սուրենյանը տվյալներ է ներկայացնում

Հայաստանի երկու մարզերում օդի ջերմաստիճանն արդեն հասել է քսան աստիճան տաքության։ Սուրենյանի գրառումը ոմանց զվարճացրել է, ոմանց` մտահոգել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

«Այսօրվա համեմատ օդի ջերմաստիճանը կբարձրանա մոտ 8-10 աստիճանով»,– գրել է նա։

Ըստ Սուրենյանի` հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում դեկտեմբերի 26-ից գիշերային ժամերին կրկին կգրանցվի դրական ջերմաստիճան։

Ժամը 13։00 դրությամբ Իջևանում և Կապանում օդի ջերմաստիճանը +20 աստիճան է։

Նրա գրառմանը հաջորդել են մեկնաբանությունները։

Ամանորի համար տոնական հագուստ ենք ընտրում. խորհուրդներ է տալիս դիզայներ Սոնա Հակոբյանը

«Եկեք դեկտեմբերի 31 ին Վարդավառ անենք, կարող ա Վարդավառին ցուրտ լինի, չկարողանանք, համ էլ էժան կպրծնենք»,– գրել է մեկը։ «Այ տենց ձեզ, ձյուն ուզողներ, տրաքեք»,– գրել է մեկ ուրիշը։ «Ժողովուրդ, կուպալնիկներն առեք ու Սևան»,– գրել է երրորդը։

Շատերին էլ Սուրենյանի գրառումը մտահոգել է։ «Սուրենյան ջան, թե սենց շարունակվեց, քեզ էլ կմերժենք», «Սա աղետ է», «Վատ ա, շատ վատ ա, ահավոր ա»,– գրել ենք նրանք։

Լիբանանից հարս է եկել Ներքին Կարմիրաղբյուր. գյուղական կոլորիտով չքնաղ հարսանիք. տեսանյութ