ԵՊՀ ուսխորհրդի նախագահին բերման են ենթարկել. ոստիկանություն

Օրեր առաջ ԵՊՀ–ի բակում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով են ուսանողական խորհրդի նախագահին բերման ենթարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը facebook-ի իր էջում գրել է, որ քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին։

Արարատում 17–ամյա տղային սպանել է հասակակիցը. նա ձերբակալվել է

Վարագյանը նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են 3 ոստիկան աստիճաններով իջեցնում Ափոյանին։

«Ըստ իշխանությունների` թիվ մեկ հանցագործին են բերման ենթարկում»,-գրել է Վարագյանը։ Ավելի վաղ նա իր էջում հայտարարել էր, որ «իշխանությունները ապօրինի բերման ենթարկեցին ԵՊՀ ՈՒԽ նախագահին»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Երևանի պետական համալսարանի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ:

Ոստիկանները պարզել էին, որ ժամը 14:00-ի սահմաններում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակային հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:

«Ապրիլյան հանձնաժողովը լավ կաներ` Նիկոլ Փաշինյանին հրավիրեր հարցաքննության». Շարմազանով

Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները զննություն են կատարել տեղանքում, որտեղ հայտնաբերել են 2 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճներ: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։