«Ապրիլյան հանձնաժողովը լավ կաներ` Նիկոլ Փաշինյանին հրավիրեր հարցաքննության». Շարմազանով

Շարմազանովի խոսքով` Սերժ Սարգսյանը ապրիլյան քննիչ հանձնաժողովից որևէ թաքցնելու բան չունի։ Նրա օրոք հայ ժողովուրդը հաղթել է այդ պատերազմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Ապրիլյան ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լավ կաներ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրեր հարցաքննության։ Անդրադառնալով Ապրիլյան քննիչ հանձնաժողովի մասին հարցին` այսօր կայացած ասուլիսին ասաց ՀՀԿ Խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Սերժ Սարգսյանը ապրիլյան քննիչ հանձնաժողովից որևէ թաքցնելու բան չունի: Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի Հանրապետությունը և Արցախը` հայ ժողովուրդը, հաղթել է պատերազմը»,–ասաց Շարմազանովը`պատասխանելով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը կընդունի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հրավերը:

Շարմազանովը խոսել է Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին

Նա հիշեցրեց ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի խոսքերը, որ հանձնաժողովը կփարատի ժողովրդի բոլոր մտահոգությունները

«Անդրանիկ Քոչարյանը լավ կաներ լսեր ընդդիմության` իմ և իմ գործընկերների կոչերը և հրավիրեր Նիկոլ Փաշինյանին ու հարցներ, թե որտեղից իրեն տեղեկություն, երբ նա ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ ասում էր, թե Ապրիլյան պատերազմը նախօրոք պայմանավորված պատերազմ էր Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից, որպեսզի  Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ»,–ասաց Շարմազանովը։

Հիշեցնենք` Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր ԱԺ–ի` 2019թ.–ի մայիսի 31-ին ընդունած որոշմամբ` 6 ամիս ժամկետով։ Դեկտեմբերի 6-ին Անդրանիկ Քոչարյանի առաջարկով ԱԺ–ը որոշեց հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել ևս 6 ամսով։

2019 թվականին Հայաստանում միայն մեկ բան է թռիչքային աճել. Էդուարդ Շարմազանով

Այդ լրացուցիչ ժամանակահատվածում հանձնաժողովն, ըստ Քոչարյանի, պատրաստվում է լսել պաշտոնյաների պարզաբանումները։ Նրանց թիվը, հանձնաժողովի նախագահի խոսքով, կարող է հասնել 40-ի։

Նախորդ 6 ամսվա ընթացքում հանձնաժողովը 21 նիստ էր գումարել, որոնցում հարցաքննել էր 10 զինծառայողների։

Ապրիլյան պատերազմի հարցերով հանձնաժողովը լսել է գեներալ Մադոյանին

Բացի այդ ՊՆ–ից հանձնաժողով են ուղարկվել մեծ ծավալի փաստաթղթեր, որոնցից առայժմ ուսումնասիրվել է 2684 էջը` 147 տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներով, տեղեկատվական– վերլուծական և հետախուզական, զորքերի կառավարման, օպերատիվ և այլ բնույթի գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերով։