Երևանում հրդեհված տանը երիտասարդի դի են հայտնաբերել

Մինչ փրկարարները հասել են դեպքի վայր, տեղի ուժերը բնակարանից դուրս են բերել 37-ամյա երիտասարդի դին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 24-ին, ժամը 09:54-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Այգեձոր փողոցի թիվ 70 շենքի 35-րդ տարածքում հրդեհ է բռնկվել, որը մարված է, իսկ ներսում դի կա: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Կիևյան կամրջից նետված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարածքում հայտնաբերվել է 37-ամյա Նարեկ Ղ.-ի դին, որը տեղի ուժերով դուրս է բերվել բնակարանից:

Դեպքի վայրում հայտնաբերվել է մասամբ ջերմահարված էլեկտրական սալիկ, ծխացող բաճկոն և բաց թողնված ծորակ:

Արարատում 17–ամյա տղային սպանել է հասակակիցը. նա ձերբակալվել է

Փրկարարները ծխացող բաճկոնը դուրս են բերել բնակարանից և փակել ծորակը: