Դիլիջանում քրեական հեղինակություն է սպանվել

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով` քիչ առաջ կրակոցներ են հնչել Դիլիջանում, որի հետևանքով քաղաքի փողոցներից մեկում սպանվել է մոտ 30 տարեկան մի տղամարդ։ Ըստ լուրերի` տղամարդը քրեական հեղինակություն էր։

Սպանություն Հրազդանում. տղամարդը տնից դուրս է եկել ու դանակահարվել

Նրան տեղափոխել են Դիլիջան բժշկական կենտրոն, բայց հրազենային վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետները։

Դեպքի վայրում հայտնաբերվել են հրազենի պարկուճներ, իսկ թե ինչ հրազենի,կպարզվիհետագայում։

Երևանում հրդեհված տանը երիտասարդի դի են հայտնաբերել

Ըստ շրջանառվող լուրերի` սպանված տղամարդը վերջերս էր ազատվել քրեակատարողական հիմնարկից, որտեղ հայտնվել էր սպանության համար։

Կիևյան կամրջից նետված տղամարդը հիվանդանոցում մահացել է