Ավտոաղբից ազատվելու գործընթացը Հայաստանում նոր թափ կստանա. Փաշինյան

ՀՀ կառավարության ղեկավարին ուրախացրել է այն հանգամանքը, որ մասնավոր ընկերությունները պատրաստ են կյանքի կոչել կառավարության տեսլականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. «Մետեքսիմ» ընկերությունը նոր տեխնիկա է ներկրել ավտոմեքենաների չօգտագործվող թափքերը հավաքելու, Հայաստանը ավտոաղբից ազատելու պրոցեսը նոր թափով շարունակելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պետություն-մասնավոր համագործակցության այս ձևաչափը գոհացնում  է ՀՀ վարչապետին։

«Ինձ դուր է գալիս, երբ մասնավոր ընկերությունները պատրաստ են կառավարության տեսլականը կյանքի կոչելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, ինչը ենթադրում է ներդրումներ անել, նաև շահույթ ստանալ և, իհարկե, նաև հարկեր վճարել»,- գրել է նա:

Կառավարությունը բյուջեով նախատեսվածից շատ հարկ է հավաքել ու տվել գործարարներին

Փաշինյանի խոսքով` դրանից շահում է և՛ շրջակա միջավայրը, և՛ այդ միջավայրում ապրող մարդիկ, և՛ պետությունը, և՛ տնտեսությունը: Եվ, ի դեպ, ոլորտը ազատ է մրցակցության համար. ցանկացած ոք կարող է ներդրումներ անել և շահույթ ստանալ:

«Սանիթեքն» ունի ապացույցներ, որ ընկերության հանդեպ կիրառվել է օտարում