Ոստիկանության 4 աշխատակիցները կազատվե՞ն աշխատանքից. հանձնաժողովը դիմել է Արման Սարգսյանին

Կարգապահական հանձնաժողովը դիմել է ոստիկանապետի ԺՊ-ին 4 ոստիկանի ազատման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ոստիկանության 4 ծառայողներ կարող են ազատվել աշխատանքից. նման որոշում է կայացվել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստում, որը վարել է ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։ աշխատանքից։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել նրանք

Տարիքն ի՞նչ կապ ունի. ոստիկանապետի ԺՊ–ն դեմ չէ իրենից երիտասարդ ղեկավար ունենալուն

Քննարկելով ոստիկանության հինգ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները, հանձնաժողովը որոշում  է կայացրել դիմել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին` 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում», կարգապահական տույժ, իսկ մեկ ոստիկանի դեպքում դադարեցնել ծառայողական քննությունը: