Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ այցելել է Հովհաննես Չեքիջյանին. տեսանյութ

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Հովհաննես Չեքիջյանին բոլոր այն ծառայությունների համար, որ նա մատուցել է մեր ժողովրդին, հայրենիքին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ծննդյան 91-ամյակի առթիվ այցելել է Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը շնորհավորել է մաեստրոյին տարեդարձի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել գործունեության և բոլոր այն ծառայությունների համար, որ նա մատուցել է մեր ժողովրդին, հայրենիքին:

«Համոզված եմ, որ դեռ երկար կշարունակեք այդ ծառայությունը, մանավանդ, որ հիմա, կարծում եմ՝ մշակույթը, դասական մշակույթը նոր պահանջարկ են ստանում: Համոզված եմ, որ այդ բարձր արվեստը, մշակույթն ավելի ու ավելի պոպուլյար կդառնա»,– ասել է Փաշինյանը։

Նա մեծ եռանդ ու առողջություն է մաղթել Չեքիջյանին, որպեսզի նա շարունակի իրականացնել իր առաքելությունը։

Չեքիջյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 23-ին Կոստանդնուպոլսում։ 1961 թվականից ապրում է Հայաստանում, այդ թվականից էլ եղել է ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորը։ Ղեկավարել է նաև սիմֆոնիկ համերգներ, ելույթ է ունեցել ԽՍՀՄ խոշորագույն նվագախմբերի հետ։ 

Բաբաջանյանի «Նոկտյուրնը» Նոր տարվա «Огонек»-ի պատվեր է. ո՞ւր են կորել հայկական հիթերը