ՀՀԿ–ն հերթական նիստն է անցկացրել, որը վարել է Սերժ Սարգսյանը

Նիստի ընթացքում հանրապետականները քննարկել են ընթացիկ տարվա ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքական զարգացումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը

«Նիստում հանգամանորեն ամփոփվել են 2019 թվականի երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքական զարգացումները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և անվտանգային հիմնախնդիրներին: Քննարկվել են Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու նոր մարտահրավերները»,– գրել է նա:

Ըստ Աշոտյանի` գործադիր մարմնին ներկայացվել են նաև մի շարք ներկուսակցական հարցեր:

ՀՀԿ փոխնախագահը նշել է, որ Հանրապետականը 2020 թվական է մտնում որպես ազգային արժեքների և պետական շահի վրա խարսխված Հայաստանի առաջատար քաղաքական ուժերից մեկը:

«ՀՀԿ–ի կամ Քոչարյանի իշխանության գալը բացառված է». Սուրենյանցն ամփոփում է քաղաքական տարին