Շվեդիան հրաժարվել է Թուրքիային հանձնել չորս անգամ բանտարկված իրավապաշտպանին

Զարաքօլուն մի քանի անգամ բանտ է նստել Թուրքիայում` չհրաժարվելով հայերի, հույների և ասորիների ցեղասպանության մասին իր խոսքերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Շվեդիայի գերագույն դատարանը հրաժարվել է Թուրքիային հանձնել իրավապաշտպան Ռագփ Զարաքօլուին։ Այս մասին հայտնում է Armenews-ը։

Սիրիայի հայկական եկեղեցին` թուրք–քրդական կռվախնձոր. թուրքական ԶԼՄ–ները դավեր են նյութում

Պաշտոնական Անկարան Շվեդիայի իշխանությունից պահանջել է հանձնել Զարաքօլուին` հայտարարելով, որ նա կապ է պահպանում Քրդական աշխատավորական կուսակցության հետ, սակայն դատարանը մերժել է այդ պահանջը։ Այժմ դատարանի վճիռը պետք է հաստատի Շվեդիայի խորհրդարանը, որպեսզի Զարաքօլուին արտահանձնելու հարցը վերջնականապես փակվի։

Զարաքօլուն թուրք իրավապաշտպան է։ Նա և կինը` Այշե Նուրը (մահացել է 2002 թվականին), մի քանի անգամ բանտ են նստել Թուրքիայում զինված հեղաշրջման դեմ բողոքի ակցիաների, Վիետնամական պատերազմի մասին հոդվածների և այլ ելույթների համար։ Հիմնել են «Բելգե» հրատարակչությունը, որն այլախոհական գրականություն էր հրապարակում։ Այնտեղ գրքեր էին հրատարակվում նաև Հայոց ցեղասպանության մասին, որի ճանաչման համար հանդես էր գալիս Զարաքօլուն։ Դրանով նա հայտնի է դարձել ամբողջ աշխարհի հայերի շրջանում։

Զարաքօլուն շարունակում է պայքարել ոչ միայն հայերի, այլև ցեղասպանություն տեսած այլ ժողովուրդների` հույների և ասորիների համար։

Նրա հրատարակած գրքերի թվում են հունական գրականության թուրքերեն թարգմանությունները, պոնտացի հույների մշակույթի պատմությունը, Թուրքիայում հրեաների և քրդերի պատմությունների, ասորիների ցեղասպանության մասին գրքեր։ 2012 թվականին, երբ Զարաքօլուին հերթական անգամ բանտ ուղարկեցին, Ստոկհոլմի ասորական մշակութային կենտրոնը նրան մրցանակ շնորհեց` ի նշան բողոքի և համերաշխության։

Հայերին Թուրքիայից վտարելու կոչ արած թուրք գործիչը կարող է պատասխանատվության ենթարկվել