Քիմ Քարդաշյանի սելֆին ներառվել է Reuters–ի տարվա լավագույն լուսանկարների ցանկում

Քարդաշյանի սելֆին գործակալությունը ճանաչել է 2019 թվականին Հայաստանից ներկայացված լավագույն լուսանկար։ Այն արվել է Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովի ընթացքում (WCIT 2019)։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի` WCIT 2019 համաշխարհային համաժողովի շրջանակում Երևանում արված սելֆին ներառվել է Reuters միջազգային լրատվական գործակալության լավագույն լուսանկարների ընտրանիում։

Քիմ Քարդաշյանը հրապարակել է Էջմիածնում մկրտվելու լուսանկարները

«Քիմ Քարդաշյանը սելֆի է անում Երևամում  ՏՏ համաշխարհային համաժողովի ընթացքում (WCIT 2019), Հայաստան, 2019 թվականի հոկտեմբերի 8»,– լուսանկարին կից գրել է գործակալությունը։

Լուսանկարի հեղինակը «Photolure» գործակալության թղթակից Վահրամ Բաղդասարյանն է։

«Երեխաների հետ զվարճանում ենք»․ Քարդաշյանը ներկայացրել է իր սիրելի սուրբծննդյան երգերը

Երևանում հոկտեմբերի 6-9-ն անցկացված ՏՏ համաշխարհային համաժողովը (WCIT 2019) միջազգային մասշտաբով տեխնոլոգիաների ոլորտում գլխավոր հարթակներից մեկն է։ Միջոցառմանը մասնակցելու համար Երևան էին ժամանել շուրջ 60 երկրի պատվիրակություններ։

Փաշինյանը Facebook-ում աշխարհի ամենաակտիվ առաջնորդների տասնյակում է