Շմոլ գազից ամբողջ ընտանիքը թունավորվել է. հիվանդանոց տեղափոխված 5–ից 3–ը երեխաներ են

Մեկ, տասնմեկ և տասներեք տարեկան երեխաներ են տեղափոխվել հիվանդանոց` շմոլ գազից թունավորմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Շմոլ գազի թունավորման հերթական դեպքն է գրանցվել, այս անգամ` Արարատի մարզում. հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, որից երեքը երեխաներ են. հայտնում է Shamshyan.com–ը։

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. դատարանը որոշում կայացրեց

«Երեկ, ժամը 20։50-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Այնթափ գյուղի բնակիչ՝ 1-ամյա Մարկ Գ.-ն է»,–նշված է կայքում։

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, բաժին դարձյալ ահազանգ է ստացվել «Մասիս» բժշկական կենտրոնից, որ նույն ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 13-ամյա Գոռ Գ-ն, 11-ամյա Քնարիկ Գ-ն, 67-ամյա Քնարիկ Գ-ն։ Կարճ ժամանակ անց, ժամը 22։20-ին, այս անգամ «Մուրացան» բժշկական կենտրոնից է ոստիկանությունն ահազանգ ստանում, որ նույն ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 34-ամյա Սուսաննա Հ-ն։

«Հոկտեմբեր 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռում կասկածելի իր են հայտնաբերել

Պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Այնթափ գյուղի 9-րդ փողոցի 4/2 տնից, որտեղ խոհանոցի ջրատաքացուցիչի օդափոխիչի խափանման հետևանքով առաջացել է շմոլ գազի արտահոսք։

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ինչու է 27-ամյա կինը կախվել. մանրամասներ Շիրակում տեղի ունեցած դժբախտ պատահարից