Շիրակում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներից երեքը երեխաներ են

Շիրակում տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով տուժած 34–ամյա վարորդի վիճակը միջին ծանրության է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի մոտակայքում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտում. 5 մարդ է տեղափոխվել հիվանդանոց, որից երեքը երեխաներ են. հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Շմոլ գազից ամբողջ ընտանիքը թունավորվել է. հիվանդանոց տեղափոխված 5–ից 3–ը երեխաներ են

«Դեկտեմբերի 22-ին, ժամը 16:31-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Պարզվել է, որ «Opel Zafira» ավտոմեքենան (վարորդ Գոռ Մ. ծնված 1993 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից ու հայտնվել դաշտում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այրվածքաբանության ազգային կենտրոնն արդեն ուղղաթիռային հրապարակ ունի. Թորոսյան

ՃՏՊ–ի հետևանքով վարորդը և ուղևորներ Մերուժան Մ.-ն (ծնված 1985 թ.), Գոռ Մ.-ն (ծնված 2011 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ Արթուր (ծնված 2012 թ.) և Ռուբեն (ծնված 2009 թ.) Մ.-երը՝ Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց: Բժիշկները Մերուժան Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուս տուժածները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Իրական հրաշք. այրվող շարժիչով ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել Ճապոնիայում. տեսանյութ