Մանդարինի մեծածախ շուկա, կամ ինչպես են վրացին ու իրանցին Հայաստան բերում Ամանորի բույրը

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է Հայաստանի մեծածախ շուկաներից մեկում և փորձել պարզել, թե ինչ արժե Նոր տարվա խորհրդանիշներից մեկը ՝ մանդարինը:
Sputnik

Գյուղատնտեսական ապրանքի Հայաստանի խոշորագույն մեծածախ շուկաներից մեկը գտնվում է Արմավիրի մարզում։  Ժողովուրդն այդ շուկան անվանում է «Մեյմանդար»։  Աշխատանքն այստեղ եռում է առավոտյան 6–ից և տևում մինչև ուշ գիշեր։ Ամեն օր այստեղ Հայաստանից, Վրաստանից, Իրանից և Թուրքիայից տոննաներով միրգ ու բանջարեղեն են վաճառում։  Նոր տարվա նախաշեմին, բնականաբար, գնորդների թիվը կտրուկ ավելանում է։

Ամանորը մոտենում է լուռ, աղմուկը կլսվի տոներից հետո. ինչ անակնկալ է անելու 2020-ը

Վրաստանից մրգավաճառ Ռոլանդը պատմում է, որ Հայաստան է եկել դեկտեմբերի կեսերին։  Ամեն օր նա ստանում է ֆուռերով ուղարկված մանդարին ու արագ վաճառում դրանք։  Վստահեցնում է, որ Վրաստանում ամենահամեղ ցիտրուսներն աճում են Աջարիայում, որտեղից էլ ստանում է դրանք։  Վաճառողը մտադիր է Հայաստանում աշխատել մինչև դեկտեմբերի 30-ը և այդ օրը միայն վերադառնալ տուն։

«Ամանորը պետք է տանը դիմավորել` մանդարինի հոտով ու ջերմ մթնոլորտում», - ասում է նա:

Պետությունը որքան գումար է ծախսել Ամանորի համար 2014-19 թթ.

Հայաստանցի մրգավաճառ Էդիկը նույնպես շուկա կգա մինչև դեկտեմբերի 30-ը։ Նա ամեն օր 10-12 արկղ մանդարին է վաճառում։  Շատ չէ, բայց նա հույս ունի, որ տոներին մոտ գնորդների թիվը կավելանա։

Իսկ Գուրգենն ապրում է այսօրվա օրով, նա հետաքրքիր մարքեթինգային պլան է հորինել։  Նա իր ունեցած մանդարինները բաժանել է տոնականի և սովորականի, և բնականաբար, սահմանել տարբեր գներ:

Ի դեպ, այս շուկայում մանդարին կարելի է գնել 200-500 դրամով։

Համազգային ուրախություն. վառվեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. տեսանյութ