Ճապոնական ANA ավիաընկերության Boeing 767 ինքնաթիռի արտակարգ վայրէջքի տեսագրությունը զարմացրել է շատերին։ Թվում է`անհավատալի է, որ ինքնաթիռն անվտանգ վայրէջք կկատարի։
All Nippon Airways ընկերության օդանավը Տոկիոյի Ֆուկուոկա օդանավակայանից թռիչք էր իրականացնում։ Աջ շարժիչում հանկարծակի բռնկված հրդեհի պատճառով այն ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան թռիչքից մեկ ժամ անց։ Ինքնաթիռում 270 ուղևոր և անձնակազմի 8 անդամ են եղել։
Ինչպես գրում են օգտատերերը նման իրավիճակներում գրեթե անհնար է խուսափել զոհեր և տուժածներ ունենալուց։ Բայց օդաչուների հմտությունները կամ «վերի ուժերը» փրկել են 278 մարդու կյանք։
Մոսկվայի օդանավակայանում տղամարդ է ձերբակալվել. նա սպառնում էր ինքնաթիռում նռնակ պայթեցնել