Հրդեհներից պրծում չկա՞. օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 5-7 աստիճանով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի— Sputnik. Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, ինչի արդյունքում առկա է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Մինչև դեկտեմբերի 26-ը ՀՀ-ում բարձր ջերմային ֆոնը կպահպանվի, ինչի հետևանքով հատկապես լեռնային և նախալեռնային գոտիներում առկա է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Լույս չի լինի Երևանի որոշ հատվածներում և 5 մարզում

ԱԻ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 18։40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Ժամը 19։10-ին կրկին տեղեկություն է հաղորդվել, որ Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին նկատվել է հրդեհի նոր օջախ: Դեպքի վայր են մեկնել հրշեջ–փրկարարները։ Ժամը 00։35-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են։

Գորիս–Երևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. 5 մարդ տեղափոխվել են հիվանդանոց

Դեկտեմբերի 22-ին, ժամը 08։50-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և 19 հրշեջ-փրկարար: