«Արդեն ժամանակն է՝ երկինք գնա»․ Դուբովիցկայան` Եվգենի Պետրոսյանի ամուսնության մասին

«Միլիոնանոց գաղտնիք» շոուի ժամանակ տարիքային մեծ տարբերությամբ ամուսնությունների մասին հարցի պատասխանը ցնցող է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. «Անշլագ» ռուսական երգիծական հաղորդման աստղ Ռեգինա Դուբովիցկայան ՆՏՎ հեռուստաալիքի «Միլիոնանոց գաղտնիք» հաղորդման ժամանակ քննադատել է տարիքային մեծ տարբերությամբ ամուսնությունները։ Ընդ որում՝ դա հնչել է 74-ամյա Եվգենի Պետրոսյանի ու  նրա 30-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի ամուսնության համատեքստում։

Նշենք, որ դեկտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ Պետրոսյանն ամուսնացել է իր երիտասարդ սիրուհու հետ։ Սա դերասանի 5-րդ ամուսնությունն է։

Պատասխանելով «Գրյազ գյուղից Մաքսիմ Գ․-ի»՝ անհավասար ամուսնությունների վերաբերյալ հարցին՝ Դուբովիցկայան ասել է․ «Հարցը Պետրոսյանի մասի՞ն է։ Խղճում եմ այն աղջիկներին, որոնք այդ քայլին են գնում։ Ի՞նչ կարող եմ ասել այդ տղամարդկանց մասին։ Ժամանակն է` երկինք գնան»։

«Վիրավորանք ու զրպարտանք». Եվգենի Պետրոսյանն արձագանքել է ԶԼՄ-ների հրապարակումներին

Դուբովիցկայան հույս է հայտնել, որ Պետրոսյանի նախկին կնոջ՝ երգիծաբան Ելենա Ստեպանենկոյի համար փոփոխությունները դրական կլինեն։

«Իհարկե չեմ կարող ոչ մի խորհուրդ տալ Ելենա Ս-ին։ Կարծում եմ՝ նրա կյանքը թեթևացավ», - ասել է Դուբովիցկայան։

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 16-ին դատարանը պաշտոնապես ամուսնալուծեց հայտնի արտիստներ Եվգենի Պետրոսյանին և Ելենա Ստեպանենկոյին: Սակայն ամեն ինչ դեռ ավարտված չէ, քանի որ նրանք շարունակում են դատարանի միջոցով կիսել ունեցվածքը։

Եթե դա ճիշտ է. Ստեպանենկոն խոսել է Պետրոսյանի և նրա երիտասարդ սիրուհու ամուսնության մասին

ԶԼՄ-ները գրում էին, որ ամուսինները բաժանվել են Պետրոսյանի և նրա օգնականի սիրավեպի պատճառով։ Ինքը` Բրուխունովան, պնդում էր, որ Պետրոսյանի և Ստեպանենկոյի հարաբերությունները խզվել են շատ ավելի առաջ, քան ինքը հայտնվել է արտիստի կյանքում։  Պետրոսյանն ու Ստեպանենկոն միասին ապրել են 32 տարի։