Պետք չէ անտեսել ճանապարհ անցած, տպավորիչ արդյունքների հասած մարդկանց տեսակետը. Ղասաբօղլյան

«Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանիների համերաշխություն» ՀԿ նախագահ Սամվել Ղասաբօղլյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայկական ֆուտբոլին առնչվող մի քանի կարևոր հարցերի ու պատասխաններ տվել ներկայում շատերին հուզող խնդիրների վերաբերյալ:
Sputnik

ՀՖՖ նախագահի պաշտոնում Սամվել Ղասաբօղլյանի նախընտրած թեկնածուն Թովմաս Գրիգորյանն է։ Ղասաբօղլյանը կարծում է, որ Գրիգորյանը միշտ էլ աչքի է ընկել ղեկավարին բնորոշ լավ հատկանիշներով` դրանց շնորհիվ ապահովելով արդյունավետ աշխատանք, և այժմ կարող է օգտակար լինել հայկական ֆուտբոլին նաև ՀՖՖ նախագահի պաշտոնում:

Ծախած խաղեր, կերած փողեր. Ռուբեն Հայրապետյանը պատմել է ՀՖՖ–ի «կեղտոտ սպիտակեղենի» մասին

Խախտումներ` ՀՖՖ փոխնախագահների և գլխավոր քարտուղարի ընտրության հարցում. ի՞նչ է կատարվել

Սամվել Ղասաբօղլյանն անդրադարձել է նաև վետերան ֆուտբոլիստների խնդիրներին և այն միջոցառումներին, որոնց մեր երբեմնի վաստակաշատ մարզիկները մասնակցել են կամ էլ կազմակերպել պատանի ֆուտբոլիստների համար: 

«Չափազանց կարևոր է տարբեր սերունդների միջև կապի հաստատումը, ինչը փորձի փոխանակման տեսանկյունից կարող է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը: Պարզապես վետերանների խոսքն ու խորհուրդները պետք է հաճախակի լսեն, չանտեսեն ճանապարհ անցած և տպավորիչ արդյունքների հասած մարդկանց տեսակետները»,- նշում է Սամվել Ղասաբօղլյանը:

Բաղդասարյան. «ՀՖՖ նախագահի թեկնածուներից մեկը որոշում է մյուսների ճակատագիրը»

Խոսելով հայկական ակումբների մասին՝ լեգենդար մարզիկն առանձնացնում է անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումն ու մանկապատանեկան ֆուտբոլի ակադեմիաների հիմնադրումը, որտեղ պետք է հսկողության և մասնագիտական հոգատարության ներքո աճի ապագա սերունդը:

Լարված պայքար ՀՖՖ նախագահի աթոռի համար. քաղաքական ինտրիգները միայն կխանգարեն

Իսկ ազգային հավաքականի մասին խոսելիս՝ Սամվել Ղասաբօղլյանը կարևորեց տեղի կադրերի և լեգեոներների ներդաշնակության հարցը, ինչպես նաև բարձրակարգ մարզիչներ ունենալու հանգամանքը, որոնց պատրաստման ու որակավորման բարձրացման համար ջանք ու միջոցներ չպետք է խնայվեն: