Դեկտեմբերը կշարունակի տաք ու չոր լինել. եղանակի տեսություն

Արտակարգ իրավիճակների նախարարության կանխատեսումներով` Հայաստանում դեռևս ձմեռային եղանակի սպասել պետք չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանն ուզում է դառնալ ԵԱՏՄ ոսկերչական ապրանքանիշի պատասխանատու

Օդի ջերմաստիճանն այսօր Սյունիքի և Տավուշի մարզերում կհասնի +18–ի։

Երևան քաղաքում նույնպես առանց տեղումների եղանակը կպահպանվի։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 6–11 աստիճան տաքություն, գիշերը`1 աստիճան ցրտից 1 աստիճան տաքություն։

Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 20–ին, ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում հերթական գրառումն էր արել տաք դեկտեմբերի մասին, ինչին հաորդել էին օգտատերերի բազմաթիվ հումորային մեկնաբանությունները։

«Ավելի տաք Հայաստան»,–գրել էր օգտատերերից մեկն ու շեշտել, որ մյուս ընտրություններին Սուրենյանը ևս կարող է առաջադրվել այդ կարգախոսով։

«Ավելի տաք Հայաստանը»` Սուրենյանի նախընտրական քարոզարշավի կարգախոս. օգտատերերը կատակում են

Նշենք, որ օրեր առաջ Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ նորմայից բարձր ջերմաստիճան է սպասվում ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ Եվրոպայում, Ռուսաստանի Եվրոպական մասում, Փոքր Ասիայում, Մերձավոր Արևելքում, Կովկասում։