Նախորդ շաբաթվա համեմատ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելացել են, կրակոցները` նվազել

Արցախի պաշտպանության նախարարությունն ամփոփել է անցնող շաբաթն առաջնագծում։ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն խախտել հրադադարի ռեժիմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի–Sputnik.  Դեկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության  նախարարությունը։

Հայաստանի բանակը պետք է լինի ամենաինտելեկտուալներից մեկն աշխարհում. Նիկոլ Փաշինյան

Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ կիրառելով, ՊԲ-ի առաջապահ ուժերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:

«Ճիշտը ժամանակին ծառայության մեկնելն է». Գյումրուց նորակոչիկների 1–ին խումբը մեկնեց բանակ

«ԱՀ զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները նշված ժամանակահատվածում հստակորեն կատարել են առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության ներքո»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ նախորդ շաբաթ` դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր շուրջ 140 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակելով ավելի քան 1200 կրակոց։