Ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը վառելուց առաջ

Այսօրվանից մինչև հունվարի 13-ն ամեն օր այգում համերգային ծրագրեր, հետաքրքիր երեկոներ են լինելու, լավ երաժշտություն է հնչելու։
Sputnik

Այս պահին Հանրապետության հրապարակում և Երևանի հիմնադրման 2750-ամյակի այգում վերջին շտկումներն են կատարվում երեկոյի տոնական միջոցառումների համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ Նրա խոսքով` ամեն ինչ պատրաստ է, և  ընդամենը մի քանի ժամից տեղի կունենա հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը, որը կուղեկցվի հետաքրքիր տոնական մյուզիքլով։ Դրանից հետո տոնական միջոցառումները կշարունակվեն Երևանի հիմնադրման 2750-ամյակի այգում. այստեղ տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան  տոնավաճառի բացումը, որը կշարունակվի համերգային ծրագրով։

Ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը վառելուց առաջ

Վիրաբյանը խոստանում է, որ այսօրվանից մինչև հունվարի 13-ն ամեն օր այգում համերգային ծրագրեր, հետաքրքիր երեկոներ են լինելու, լավ երաժշտություն է հնչելու։

«Ես վստահ եմ, որ այգին ամանորյա այս իրարանցման  ժամանակ դառնալու է երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ամենասպասված ու սիրված վայրը»,– ասաց Վիրաբյանը։

Փոխքաղաքապետն անդրադարձավ նաև հնչող քննադատություններին, որ քաղաքի Ամանորյա ծախսերը խիստ չափազանցված են։ 

Ամանորի սեղանները կարող են մնալ առանց բանանի. որքանով է անվտանգ Հայաստան ներկրվողը

«Կարծում եմ, որ երևանցիները, մայրաքաղաքի հյուրերը արժանի են, որպեսզի ունենան նման մոտեցմամբ, նման ուշադրությամբ պատրասված միջոցառումների շարք»,– ասաց Վիրաբյանը` վստահություն հայտնելով, որ երևանցիներն ու հյուրերն իրենց ավելի շոյված կզգան, երբ տեսնեն այն ամենը, ինչը կազմակերպվել է իրենց համար։

Հիշեցնենք, որ այսօր 20։00-ին կվառվեն Հանրապետության հրապարակում տեղադրված գլխավոր տոնածառի լույսերը։

Երբ և որ փողոցները փակ կլինեն Երևանում. պատրաստվում ենք Ամանորին

Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանը 325 միլիոն դրամ (շուրջ 677 հազար դոլար) կծախսի Նոր տարվա միջոցառումների համար, որից 271 միլիոնը կառավարությունն է տրամադրել, 54 միլիոնն էլ ընթացիկ բյուջեով է հատկացվել։ Նախատեսված ծախսերը հասարակությունը որ  միանշանակ է ընդունել, հնչել են նաև  սուր քննադատություններ։