«Հնարավոր չէ բանակցել, միևնույն ժամանակ մյուս ձեռքով կրակել». Նարեկ Մինասյան

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է անցնող տարվա կտրվածքով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ու բանակցային գործընթացի որոշ հանգամանքներին:
Sputnik

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո իշխանության եկած նոր թիմի պարագայում անհրաժեշտ էր որպեսզի վերջինս մտնի բանակցությունների մեջ, տիրապետի բոլոր նրբերանգներին, այդ թվում նաև նախկին հնարավոր բանակցային տարբերակներին, տարբեր տարրերի հետ կապված փաթեթներին, հետևաբար, բանակցային թիմի փոփոխությունը որոշ չափով ազդել է գործընթացի տրամաբանության վրա: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Մինասյանը։

Զոհրաբ Մնացականյանն ու Կոնստանտին Կոսաչևը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության հարցը

Նրա դիտարկմամբ՝ բանակցային գործընթացը կարելի է բաժանել երկու մասի. առաջինը բուն առարկայական բանակցություններն են, երկրորդը՝ առարկայական բանակցությունների համար անհրաժեշտ նպաստավոր միջավայրի ձևավորումը: 

«Առարկայական բանակցությունների պարագայում քննարկվում է այն հիմնահարցը, թե կարգավորումն ինչ տարբերակների հիման վրա է իրականացվելու և ինչպես են ձևակերպվելու կարգավորմանն առնչվող սկզբունքները: Մեկ ստորակետի տարբերությունը կարող է էականորեն ազդել հակամարտության կարգավորման տրամաբանության վրա: Իսկ նպաստավոր միջավայրի ձևավորման առումով հնարավոր չէ բանակցել, միևնույն ժամանակ մյուս ձեռքով կրակել»,- նշեց քաղաքագետը: 

Մոսկվան կսատարի Երևանի և Բաքվի միջև պահվող անձանց հնարավոր փոխանակմանը. Զախարովա

Մինսյանի համոզմամբ՝ ցանկացած անկայունություն, էսկալացիա կարող է ջուրը գցել առարկայական ողջ բանակցությունների շուրջ մի քանի ամսում գրանցված արդյունքները, կամ մի փոքր լարվածությունն անգամ բավարար է, որպեսզի գործադրված լրջագույն ջանքերը հօդս ցնդեն: