Ամանորյա տոները մեկնարկեցին. Երևանում վառվեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. Շքեղ լուսային շոու և հեքիաթային տոնական մյուզիքլ–ներկայացում. Երևանի քաղաքապետը վառեց Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը։

Երևանյան մետրոն Ամանորին անակնկալ կմատուցի

«Եկեք լիաթոք ուրախանանք այս մի քանի շաբաթների ընթացքում, որովհետև մենք վաստակել ենք այս ուրախանալու իրավունքը»,- տոնածառի լույսերը վառելուց առաջ ասաց Հայկ Մարությանը։

Հրապարակի բեմում կախարդական պատմություն էր մի քաղաքի մասին, որի բնակիչները երեխաներ են։ Կախարդանքը շարունակվեց մյուզիքլի վերջում, երբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փոքրիկ աղջկա հետ մոտեցավ տոնածառի մոտ տեղադրված լուսավորված շարժական էկրանին, ձեռքի մի շարժումով էկրաններն «աջ ու ձախ գնացին», ու տոնական գեղեցկուհու լույսերը խորհրդավոր ձևով վառվեցին։

Երբ և որ փողոցները փակ կլինեն Երևանում. պատրաստվում ենք Ամանորին

Տոնածառի լույսերի հետ միասին հրապարակը ողողվեց շքեղ հրավառությամբ։ Այսպիսով ազդարարվեց 2020թ.–ի տոնական միջոցառումների մեկնարկը։

Նշենք, որ արարողությանը ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ։  

Երևանի սրտում տոնական բարձր տրամադրությունը շարունակվում է. Հանրապետության հրապարակում մեծ համերգային միջոցառում է։

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ամանորյա մեծ տոնակատարությունների միջոցառումը կշարունակվի Երևանի հիմնադրման 2750-ամյակի պուրակում, որտեղ կբացվի Ամանորի և Սուրբծննդյան տոնավաճառը։ Տոնական միջոցառումներ կանցկացվեն մինչև հունվարի 13-ը։

1 / 18
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
2 / 18
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
3 / 18
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
4 / 18
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
5 / 18
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
6 / 18
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
7 / 18
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
8 / 18
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
9 / 18
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
10 / 18
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
11 / 18
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
12 / 18
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
13 / 18
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14 / 18
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
15 / 18
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
16 / 18
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
17 / 18
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
18 / 18