«Տարազով ներկայանալը պարտադիր չէ».Գոհար Հարությունյանը` սկանդալի մասին. տեսանյութ

Գեղեցկուհի Գոհար Հարությունյանը հայ հասարակությունից նման արձագանք չէր սպասում, հավատացած է` իր աշխատանքը չի գնահատվում։
Sputnik

«Միսս Տիեզերք » գեղեցկության միջազգային մրցույթը ազգային հագուստի փուլում չի պարտադրում, որ այն լիովին համապատասխանի տարազի պահանջներին, բավական է, որ մեկ–երկու ազգային էլեմենտ պարունակի իր մեջ։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների ազգային տնօրեն Գոհար Հարությունյանը։

«Միսս տիեզերք 2019»–ի Հայաստանի մասնակից Դայանա Դավթյանը պատասխանում է քննադատություններին

Վերջին օրերին համացանցում բուռն քննարկումների արժանացավ և սկանդալի վերածվեց «Միսս Տիեզերք» մրցույթում Հայաստանի մասնակից Դայանա Դավթյանի` մրցույթին ներկայացրած ազգային տարազը և դրա շուրջ քննարկումներ սկսվեցին։

«2017 թվականից ազգային մրցույթներ կազմակերպելու ընթացքում ես անընդհատ բախվում եմ քննադատությունների։ Մենք չենք զգում հասարակության օժանդակությունն ու բարի կամքը։ Այն մարդիկ, ովքեր մեկնաբանություններ են թողում, պատկերացում չունեն «Միսս Տիեզերք» մրցույթի պահանջներից։ Ավանդական տարազով ներկայանալը պարտադիր չէ»,–ասաց Գոհարը`ընդգծելով, որ հագուստը ստեղծվել է Դայանայի հետ համաձայնեցնելով։

«Միսս աշխարհ 2019». Լիանա Ոսկերչյանը քանոն է նվագել ու հայտնվել տաղանդավորների հնգյակում

Հավելենք, որ «Միսս տիեզերք 2019» մրցույթում Հայաստանը ներկայացրած Դայանա Դավթյանը` անդրադառնալով վերջին օրերի բուռն քննադատություններին, որոնք ուղղված էին մրցույթում իր ներկայացրած տարազին, դժգոհել էր, որ զգեստն անհարմար էր՝ ներսից միացված էր «սկրեպներով» և կապվում էր թելերով, որոնք արձակելու համար օգնողները ստիպված եղան կտրել դրանք, այլապես այն հանել հնարավոր չէր։

Նրա խոսքով` իրեն վրդովեցրել էր, որ զգեստի դիզայները և «Միսս տիեզերք Արմենիայի» ազգային տնօրեն Գոհար Հարությունյանը որոշել են բացասական արձագանքներից խուսափելու համար մեղադրել իրեն՝ իրենց իսկ ստեղծած զգեստի ձախողման համար։

Մրցույթ և հետնաբեմի ինտրիգներ. հայուհին` «Սուպեր զբոսաշրջային թագուհի» տիտղոսակիր

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Ատլանտա քաղաքում կայացել է «Միսս տիեզերք 2019» գեղեցկության մրցույթը: Հայաստանի մասնակիցը ոչ մի մրցանակային տեղ չի զբաղեցրել։