Սուպերմարկետներից մեկում գողություն արած տղամարդը բռնվելուց հետո հանկարծամահ է եղել

Տղամարդը սայլակի միջից գողացել է մի կնոջ պայուսակը, ինչի համար նրան մենեջերի սենյակ են տարել: Այնտեղ էլ նա հանկարծամահ է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. «Երևան Սիթի» սուպերմարկետում երեկ երեկոյան հանկարծամահ է եղել 50-ամյա տղամարդ. Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորը հանկարծամահ է եղել

«Երեկ, ժամը 19։10-ին,  շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Մաշտոցի 5 հասցեում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետում շուրջ 50 տարեկան տղամարդ է հանկարծամահ եղել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-հետախուզական խումբն արտաքին զննությամբ բռնության հետքեր չի հայտնաբերել»,–հայտնեցին ոստիկանությունից։

Դիվանագետի մեքենայից գողություն կատարողին ոստիկանությունը հայտնաբերել է. տեսանյութ

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նյութեր են նախապատրաստվում։

Shamshyan.com-ի տեղեկություններով` մահացածը 58-ամյա Լևոն Բ.-ն է. որը նշված սուպերմարկետում Երևանի բնակիչ, 26-ամյա Դալար Ա.-ի սայլակի միջից գողացել է նրան պատկանող պայուսակը, ինչը նկատել են անվտանգության աշխատակիցները: Վերջիններս կասկածյալին ուղեկցել են մենեջերի աշխատասենյակ, որտեղ նա հանկարծամահ է եղել: