Ձյունը չի շտապում. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում կրկին կդիտվի օդի ջերմաստիճանի բարձրացում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Financial Times–ի վարկածով «Տարվա մարդ» է ճանաչվել Microsoft–ի գլխավոր տնօրենը

Նշենք, որ դեկտեմբերի 19–ին ՀՀ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ «Բաղդադին տվեցինք անցանք»` ակնարկելով դեկտեմբերին գրանցված բարձր ջերմաստիճանը։

Նա տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 19–ին Բաղդատում գրանցվել է +18, Իջևանում +20, Կապանում +18, Դիլիջանում +16 աստիճան։

Հիվանդանոցներն ստիպված կլինեն պայքարել պետպատվերի համար. կառավարությունը փոխում է կարգը

Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև + 14–ի, իսկ գիշեր կգրանցվի 0–ից 2 աստիճան տաքություն։