ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Անի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող գյուղի մուտքի ռեժիմը փոխվելու է։ Արդյունքում` բոլոր ցանկացողներն ազատ, առանց հատուկ թույլտվության, կկարողանան մտնել գյուղ։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 20-ին, մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ ասաց ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Թուրքիան չի ցանկանում 2026 թվականի օլիմպիադան անցկացնել Արևմտյան Հայաստանի տարածքում
«Այսօր ես շատ կարևոր առաքելություն ունեմ հայտարարելու, որ հաջորդ տարվանից մարդիկ ազատ կարող են գնալ ու տեսնել Անին։ Կունենանք սահմանային ռեժիմի փոփոխություն»,-նշեց մարզպետը։
«Ավրորան», Արևմտյան Հայաստանն ու «շրջված» Արարատը. իրականում երկու Հայաստան չկա
Նա շեշտեց, որ սա ՀՀ վարչապետի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Շիրակի մարզպետարանի և պատասխանատու կառույցների համատեղ աշխատանքի արդյունքն է։
Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական
Նշենք, որ Շիրակի մարզի սահմանամերձ Նորշեն (Խարկով) գյուղն Անի բերդաքաղաքից բաժանվում է Ախուրյան գետով: Ներկայում սահմանային գյուղ ազատ մուտք գործել հնարավոր չէ։ Այնտեղ լինելու համար անհրաժեշտ է սահմանապահների թույտվությունը։