Քոչարյանը կմնա կալանքի տակ. պաշտպանների բողոքը մերժվեց

Վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում` սահմանված ժամկետներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ։ Այս մասին որոշում կայացրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն` այսօր ընթացող դատական նիստի ժամանակ։

Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել

Դատարանն այսօր քննում էր Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու Առաջին ատյանի դատարանի մերժման վերաբերյալ փաստաբանների բողոքը։

«Դատարանը որոշեց մերժել Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը։ Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում` սահմանված ժամկետներում»,–ասաց դատավորը։

Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր նիստին, քանի որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնումստացիոնար բուժում է ստանում։

Քոչարյան. «Սա ինձ հիշեցնում է էժանագին բեմականացում»

Հիշեցնենք` սեպտեմբերի 20–ին Երևանի Ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել մերժել նրա պաշտպանների` Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը։

Պլանավորած օպերացիա կամ «արջի ծառայություն». Քոչարյանի որդին մեկնաբանել է տեսանյութը

«Մարտի 1-ի» գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2018–ի հուլիսի 26-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: