Կոտայքի մարզում Mercedes-ը վրաերթի է ենթարկել տղամարդուն

Mercedes-ի վարորդը փախուստի չի դիմել և վրաերթի ենթարկված տղամարդուն հիվանդանոց է տեղափոխել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 29-ամյա Համլետ Կ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում՝ գազալցակայանի դիմաց, վրաերթի է ենթարկել դեռևս անձը չճշտված 40-45 տարեկան տղամարդուն։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Աչաջուրում կորած պատանին հայտաբերվել է բարեկամի տանը

Վարորդը փախուստի չի դիմել, վիրավորին նստեցրել է իր ավտոմեքենան և տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանության Կոտայքի բաժին։

Մինչ իրավապահների տեղ հասնելը հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժինը ահազանգ է ստացել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։

Տավուշի մարզում 16–ամյա պատանին գնացել է այգի ու չի վերադարձել

Աղբյուրի տեղեկություններով՝ քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։