Գյումրին առաջ անցավ Երևանից. վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը. տեսանյութ

Տոնածառի լույսերը վառել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու մի խումբ Ձմեռ պապիկներ։ Վերջիններս Աբովյան փողոցից երթով շարժվել են դեպի Կենտրոնական հրապարակ։
Sputnik

ԵՐԵՎԱն, 20 դեկտեմբերի - Sputnik. Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու մի խումբ Ձմեռ պապիկներ այսօր վառեցին գլխավոր տոնածառի լույսերը:

«Շատ սիրուն է մեր Գյումրին: 2019 թ-ին մենք աննախադեպ հաջողություններ ունեցանք, իսկ 2020-ին ավելի շատ գործ ենք անելու՝ գեղեցկացնելու ենք մեր քաղաքը, կառուցելու ենք փողոցները, լուսավորելու ենք ու էլ ավելի շատ հյուրեր ենք ունենալու»,- նշեց Գյումրու քաղաքապետը` շնորհավորելով բոլորին գալիք տոների կապակցությմամբ:

Մինչ լույսերը կվառեին, տասնյակ Ձմեռ պապիկներ` «Անի» փողային նվագախմբի ուղեկցությամբ, Գյումրու Աբովյան փողոցից երթով շարժվեցին դեպի Կենտրոնական հրապարակ:

Ինչո՞ւ հենց Գյումրի. ռուսաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս Ամանորին գալ Հայաստան

Հավելենք, որ ի տարբերություն Երևանի, Գյումրին այս տարի բավական համեստ միջոցներով է նշում Ամանորը. տոնական միջոցառումների համար նախատեսված է 7 մլն դրամ: Չնայած փոքր բյուջեին քաղաքը տոները դիմավորում է գեղեցիկ զարդարանքով:

Այս տարի տոնական միջոցառումներն անցկացվում են «Իմ սեր Գյումրի» խորագրով: