Էրեբունիում տղամարդը հրազենով վերջ է տվել կյանքին

Շտապօգնության խումբը տեղ հասնելով արձանագրել է, որ հրազենային վիրավորում ստացած տղամարդը մահացած է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik.  Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ այսօր շտապօգնության խումբը կանչով մեկնել է Էրեբունի վարչական շրջանի շենքերից մեկը՝  50-ից 55 տարեկան մի տղամարդու օգնություն ցուցաբերելու։

Կոտայքի մարզում Mercedes-ը վրաերթի է ենթարկել տղամարդուն

Բժիշկներն արձանագրել են, որ տղամարդը հրազենային վնասվածքի հետևանքով մահացել է և տեղեկությունը հաղորդել են իրավապահներին։

Ըստ շրջանառվող լուրերի՝  ինչ-ինչ պատճառներով տղամարդը կրակել է իր վրա և վերջ տվել կյանքին։ Թաղամասում խոսում են, որ տղամարդը, ճիշտ է, ընտանիք ուներ, բայց միայնակ էր ապրում։

Աչաջուրում կորած պատանին հայտաբերվել է բարեկամի տանը

Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։