Երևանի N1 Զինվորական կոմիսարիատի շենքում այսօր փլուզում է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ջոկատները, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. ուղևորներից մեկը մահացել է
Պարզվել է, որ փլուզվել է 1-ին հարկի սենյակներից մեկի հատակը`մոտ 25 քմ: Կա 11 տուժած: