«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը տակնուվրա է արված. իրավապահները դեպքի վայրում են

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց իրավապահներին շուտափույթ պարզել, թե ինչ է տեղի ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Երեկ գիշեր դռնից և պատուհանից ներխուժել են «Ժողովուրդ» թերթի և Armlur կայքի խմբագրություն: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նոր մանրամասներ «Վստրեչի ապերի» մտերիմի սպանությունից. սպանողի ինքնությունը հայտնի է

«Ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված: Կոչս իրավապահ համակարգին է ուղղված՝ շուտափույթ պարզել, թե ինչ է տեղի ունեցել, ովքեր են խմբագրություն ներխուժածները, որ ամբողջ խմբագրությունը տակնուվրա են արել և ինչ են փնտրել»,- ասաց պատգամավորը:

Զոհրաբյանը հույս ունի, որ շատ արագ կստանան այս հարցերի պատասխանը:

Կառավարության շենքի մոտ տղամարդն ուզում է կտրել կոկորդը. տեսանյութ

Ոստիկանության լրատվական ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ահազանգ են ստացել այն մասին, որ Աբովյան 22 հասցեում գտնվող «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը տակնուվրա է արվել։

Այս պահին օպերատիվ խումբը դեպքի վայրում է։