Հրազդանում քրեական անցյալ ունեցող տղամարդուն մահացած են գտել. մարմնին վնասվածքներ կան

Հարևաններից մեկը տեսել է, որ նրա տան դուռը բաց է, մտել է ներս ու հայտնաբերել տղամարդու արնաշաղախ դին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Հրազդան քաղաքի շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերվել է մոտ 50 տարեկան տղամարդու դի։ Նախնական վարկածով` նրան սպանել են։

Նոր մանրամասներ «Վստրեչի Ապերի» մտերիմի սպանությունից. սպանողի ինքնությունը հայտնի է

Շտապօգնության խումբը կանչով մեկնել է նրա բնակարան և արձանագրել, որ տղամարդը մահացած է։ Նրա մարմնին վնասվածքներ են եղել։ Թաղամասում խոսում են, որ սպանվածը քրեական անցյալ ուներ։ Նա ինչ-ինչ պատճառներով մենակ էր ապրում։

Ռազմիկ Աբրահամյանն առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձը չէ

Այսօր հարևաններից մեկն է տեսել, որ նրա տան դուռը բաց է, մտել է ներս ու հայտնաբերել տղամարդու արնաշաղախ դին։ Իրավապահներին արդեն հայտնի են կատարվածի մանրամասները։