ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Էրեբունիում սպանել են «Վստրեչի ապերի» մտերիմներից մեկին։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` քիչ առաջ Էրեբունի վարչական շրջանում գտնվող Երկաթուղայինների 2-րդ փողոցում սպանություն է տեղի ունեցել։
Այս պահին մեծ թվով ոստիկաններ, քննիչներ ու փորձաքրեագետներ աշխատում են հիշյալ փողոցում։ Ըստ շրջանառվող լուրերի` այստեղից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել մոտ 40-ամյա մի տղամարդու, որը հրազենային վնասվածք է ունեցել։ Նա հիվանդանոցում մահացել է։
Թաղամասում խոսում են, որ սպանվածը «Վստրեչի Ապեր» մականվամբ հայտնի քրեական հեղինակության մտերիմներից էր։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները, նաև, թե ինչ զենքից են կրակել սպանվածի ուղղությամբ։
Գորիսում գազի արտահոսքի պատճառով 27-ամյա երիտասարդ է մահացել