Դաշնակցությունը «զենքը հանձնեց» Հայաստանի կառավարությանը. լուսանկարներ

Ներկայիս իշխանության կազմից դուրս մնացած կուսակցության երիտասարդությունը չի դադարում բողոքի ակցիաներ անցկացնել` պահանջելով նախարարներից մեկի հրաժարականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. «Դաշնակցություն» կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչները հինգշաբթի բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց։

Դաշնակցությունը «զենքը հանձնեց» Հայաստանի կառավարությանը. լուսանկարներ

Նրանք իրենց հետ բերել են խաղալիք զենքեր և դրել շենքի դիմաց։ Ակցիան կապված էր վերջին սկանդալի հետ, որը վերաբերում է ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ «պարտիզանական պատերազմի» մասին։

Խաչատրյան. «ԿԳՄՍՆ նախաձեռնությունը հետաքրքիր է, միայն պետք է ճիշտ կառավարել»

Դաշնակցությունը «զենքը հանձնեց» Հայաստանի կառավարությանը. լուսանկարներ

«Մենք պարտիզաններ ենք, որոնք պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը, եկել ենք մեր զենքը հանձնելու», – ասաց ակցիայի մասնակիցներից մեկը` Արգիշտի Գևորգյանը։

Յուրաքանչյուր բուհ իրավասու է հայոց լեզուն և պատմությունը դարձնել պարտադիր. ԿԳՄՍՆ

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիաները մեկնարկել են նոյեմբերի 7–ին։ Երիտասարդները դեմ են աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։ Դժգոհության մեկ այլ թեմա է նաև մեծ աղմուկ բարձրացրած «Հուզանք ու զանգ» ներկայացումը, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն 2 միլիոն 700 հազար դրամ է տրամադրել։