ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Անգամ իմպիչմենտի դեպքում Թրամփը կարող է մասնակցել նախագահական ընտրություններին»

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի որոշմանը, ըստ որի՝ օրենսդիրներն իմպիչմենտ են հայտարարել գործող նախագահ Դոնալդ Թրամփին՝ լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու համար:
Sputnik
Սարգսյան. «Անգամ իմպիչմենտի դեպքում Թրամփը կարող է մասնակցել նախագահական ընտրություններին»

Չափազանց կարևոր է հասկանալ, որ իմպիչմենտն առհասարակ երկու աստիճանաձև զարգացման և իրավական հետևանքներ առաջացնող գործընթաց է նախատեսում: Առաջինը բնականաբար ներկայացուցիչների պալատում նախագահին իմպիչմենտի ենթարկելն է։ Երկրորդ քայլով գործն ուղարկվում է ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատ՝ Սենատ, որտեղ քննարկվում է նախագահին պաշտոնազրկելու գործընթացը: Նախագահին կարող են պաշտոնազրկել միայն այն ժամանակ, երբ կողմ քվեարկի Սենատի երկու երրորդը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Թրամփը չի կարող հաշվի չառնել Կոնգրեսի կարծիքը. փորձագետը` Ցեղասպանության բանաձևի մասին

«Սենատը հունվարին պետք է իրականացնի այսպես ասած դատավարություն: Սենատը կդառնա դատարան, որտեղ ներկա կգտնվի նաև ամերիկյան վերին ատյանի դատարանի դատավորը: Այդտեղ իրենց մեղադրանքը կներկայացնեն նաև մի խումբ կոնգրեսականներ: Հենց այդտեղ էլ կորոշվի Թրամփի հետագա ճակատագիրը, արդյո՞ք նա կմնա Սպիտակ տանը, թե՞ կհեռացնեն նախագահական գրասենյակից»,- նշեց քաղաքագետը: 

Ո՞ւմ նյարդերն ավելի շուտ տեղի կտան. փորձագետը`ԱՄՆ–ի և Թուրքիայի հարաբերությունների մասին

Սարգսյանի դիտարկմամբ՝ Սենատում մեծամասնությունը հանրապետականներն են, և այդ կուսակցությունում Թրամփն ամենաբարձր աջակցության ցուցանիշն ունի, մոտ 98 տոկոս: Հանրապետականները նույնիսկ ներկայացուցիչների պալատում կողմ չքվեարկեցին իմպիչմենտին, հետևաբար չեն թողնի, որ իրենց նախագահին աշխատանքից ազատեն:

ՆԱՏՕ–ի փլուզում. կկարողանա՞ արդյոք դաշինքը պահպանել միասնությունը

Քաղաքագետի տեղեկացմամբ՝ անգամ իմպիչմենտի դեպքում Թրամփի համար չեն լինի սահմանափակումներ, և նա նորից կարող է մասնակցել 2020 թվականին նախանշված նախագահական ընտրություններին:

Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Թրամփի պաշտոնանկության համար։ Այժմ հերթը Սենատինն է։