Ռազմիկ Աբրահամյանն առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձը չէ

Ռազմիկ Աբրահամյանը դեռ 2018–ի սեպտեմբերի 7-ի նախարարի հրամանով է դադարել լինել գլխավոր մանկաբարձ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանն առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձը չէ։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Վարչապետը շոկի մեջ է. Հայաստանում երեխաներ են վաճառվել

«Երեկվանից լրահոսում հայտնված հրապարակումներում անընդհատ շեշտվում է, որ Ռազմիկ Աբրահամյանը հանդիսանում է «գլխավոր գինեկոլոգ»:  2018–ի սեպտեմբերի 7-ի նախարարի հրամանով Ռազմիկ Աբրահամյանը դադարել է լինել ԱՆ խորհրդատու (նախկինում գլխավոր մասնագետ)` մանկաբարձագինեկոլոգիական գծով»,–գրում է նա:

Նիկողոսյանի խոսքով` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնավարման սկզբից է վերանայել առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների ցանկը։

Մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալված է

Այժմ, ի դեպ, առողջապահության նախարարության գլխավոր մասնագետներ չկան, կան միայն խորհրդատուներ։ Ըստ այդմ` մանկաբարձագինեկոլոգիական գծով ԱՆ խորհրդատու է Վահե Գյուլխասյանը։

Երկու երեխայի վաճառք կազմակերպելու կասկածանքով ձերբակալված կա. ՔԿ

Հիշեցնենք, որ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով երեկ ձերբակալվեցին «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը: