ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Տևական ժամանակ է, ինչ Հայաստանում ավտոմեքենաները մաքսազերծելիս քաղաքացիներին ոչ պետհամարանիշ են տալիս, ոչ էլ տեխանձնագիր: Նրանց տրամադրվում է միայն ժամանակավոր ինչ-որ թուղթ, քանի որ ավտոհամարանիշի հումքը՝ երկաթյա թիթեղն ու տեխանձնագրի պլաստիկը վերջացել են, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Աղբյուրի տեղեկություններով` ազգությամբ ղազախներն ու ռուսները, որոնք համարվում են ՀՀ-ից մեքենաների պոտենցիալ գնորդ, Վերին Լարսի անցակետում խնդիրներ են ունենում: Ու այս իրավիճակը խիստ զայրացրել է մեքենաների վաճառքով զբաղվող տնտեսվարողներին, որոնք այս ընթացքում մեծ դժվարությամբ են կարողանում իրենց մեքենաները վաճառել:
Վարորդ-մեքենա-ճանապարհ խնդիրների շղթան թույլ կտա՞, որ 10 կմ/ժամը նվազեցնի մահվան դեպքերը
Թե ինչո՞ւ պատկան մարմինները պատրաստ չեն նման հոսքի, չէ որ բոլորին էր հայտնի՝ մեքենաների մեծ հոսք է սպասվում մինչև 2020 թ. դեկտեմբերի վերջ, օրաթերթը դիմել է ՀՀ ոստիկանություն, որտեղից հայտնել են, որ այս տարվա ներկրված տրանսպորտային միջոցների քանակի աննախադեպ աճով պայմանավորված՝ պաշտպանիչ թաղանթները հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներում սպառվել են: Այսինքն՝ անպատրաստ են: