Հայաստան մատակարարվող Սու–30ՍՄ կործանիչների առաջին լուսանկարները հայտնվել են համացանցում

Ռուսական Սու–30ՍՄ առաջին չորս կործանիչները գալիք տարվա հունվար–փետրվարին կմատակարարվեն Հայաստան։ Հայտնի է նաև, որ հետագայում հանրապետության պաշտպանության նախարարությունը մտադիր է ձեռք բերել ևս մի քանի նման ինքնաթիռներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Համացանցում հայտնվել են Սու–30ՍՄ բազմաթիրախային կործանիչների առաջին կադրերը, որոնք կմատակարարվեն Հայաստան։

Կա ձեռքբերման սխեմա, փակագծերը չպետք է բացել. Հովհաննիսյանը` ՍՈՒ-30–ի ձեռքբերման մասին

Այսպես, «Վկոնտակտե» սոցիալական ցանցում NskPlanes էջը հրապարակել է կործանիչների լուսանկարները։ Դրանք արվել են Տոլմաչյովոյի օդանավակայանում (Նովոսիբիրսկ) միջանկյալ վայրէջքի ժամանակ։ Ինքնաթիռների վրա երևում է Հայաստանի ՌՕՈՒ խորհրդանիշը։

Նշենք, որ Sputnik Արմենիա գործակալությունն առաջին է հաղորդել կործանիչները մատակարարելու պայմանագրի ստորագրման մասին։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հաղորդել է, որ Ռուսաստանից գնած Սու-30 ՍՄ կործանիչները Հայաստան կհասնեն 2020թ.–ի հունվար–փետրվարին։ Հայտնի է նաև, որ հետագայում Հայաստանը մտադիր է ձեռք բերել ևս մի քանի նման մեքենաներ։