Financial Times–ի վարկածով «Տարվա մարդ» է ճանաչվել Microsoft–ի գլխավոր տնօրենը

Նադելլան Microsoft–ի գլխավոր տնօրեն է նշանակվել 2014 թվականին` այդ պաշտոնում փոխարինելով Սթիվ Բալմերին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր բիզնես ստորաբաժանման և ընկերության «մշուշոտ» ծառայությունների ղեկավարի պաշտոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Financial Times միջազգային թերթն ամերիկյան Microsoft Corp.–ի գլխավոր տնօրեն Սատյա Նադելլային «Տարվա մարդ» է ճանաչել ընկերության առաջ նրա ունեցած վաստակի և «տեխնոլոգիական հսկաների թվում հատուկ տեղ» գրավելու համար, հայտնում է պարբերականի կայքը։

«Եկեք թույլ չտանք». Սիմոնյանը Sputnik–ի լրագրողների համար դիմել է Էստոնիայի նախագահին

«Նոյեմբերի վերջին Microsoft–ի բաժնետերերի ընդհանուր շահույթը, Նադելլայի պաշտոնավարման շուրջ վեց տարվա ընթացքում, գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։ Երբ նա դեռ նոր էր դարձել Microsoft–ի պատմության մեջ երրորդ գլխավոր տնօրենը, ընկերությունն այնպիսի տեսք ուներ, կարծես, շարժվում է տեխնոլոգիաների տեսանկյունից անօգտակար դառնալու ճանապարհով», – գրում է պարբերականը։ Թերթը ընդգծում է, որ Նադելլան «Microsoft–ը հետ է վերադարձրել տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների բարձունքին, չառաջացնելով այնպիսի մտահոգություն, ինչպիսին առաջացնում են տեխնոլոգիական ընկերությունների մյուս ղեկավարները»։

ՏՏ ոլորտի շրջանառությունը փոքր է. Հայաստան է գալիս միայն աշխատավարձը. նախարար

Ինչպես նշում է թերթը, 2019 թվականին Նադելլայի հաջողության ցուցանիշ կարելի է համարել նաև այն, որ «նրա ընկերության անունը հազվադեպ է հայտնվել թերթերի վերնագրերում»։ «Կենտրոնանալով բիզնեսի, և ոչ թե սպառողներին տեխնոլոգիաներ վաճառելու վրա, ընկերությունը հաճախ իր գործունեությունը չի գովազդում, թեև սպառողներին է ներկայանում Bing որոնողական համակարգի, էլեկտրոնային փոստի ծառայությունների, Xbox խաղի և համակարգչային ԾԱ ադապտացված տարբերակների միջոցով»։

«ՀԽ–ի դուռն ուրիշ է». Սաֆարյանը չի թաքցնում իր վերաբերմունքը որոշ լրատվամիջոցների նկատմամբ

Նադելլան Microsoft–ի գլխավոր տնօրեն էր նշանակվել 2014 թվականին` փոխարինելով այդ պաշտոնում Սթիվ Բալմերին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր բիզնես ստորաբաժանման և ընկերության «մշուշոտ» ծառայությունների ղեկավարի պաշտոնը։ Ինչպես նշում է պարբերականը, 2019 թվականի ընթացքում Microsoft–ի բաժնետոմսերը աճել են 50%–ով։ Դա հանգեցրել է նրան, որ ընկերության կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։

Microsoft Corp ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 1975 թվականին Բիլ Գեյթսի ու Փոլ Ալենի կողմից։ Գլխամասը գտնվում է Ռեդմոնդում, Վաշինգտոնի նահանգ։ Ընկերությունը զբաղվում է ծրագրային ապահովմամբ , այն Microsoft–ը Windows օպերացիոն համակարգի ստեղծողն է։