Երևանյան մետրոն Ամանորին անակնկալ կմատուցի

Տոնակատարության ու Հանրապետության հրապարակում կայանալիք մեծ համերգի կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է մինչև առավոտվա ժամը վեցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Երևանի մետրոպոլիտենն Ամանորի գիշերն աշխատելու է ամբողջ գիշեր` մինչև առավոտվա ժամը 6–ը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը։

Երևանի մետրոն կաշխատի պլաստիկ քարտերով ու բջջային հավելվածներով

Սովորաբար երևանյան մետրոն աշխատում է մինչև ժամը 23։00. հենց այդ ժամին է մեկնում վերջին գնացքը։ Տոնական օրերին երբեմն այն աշխատում է մինչև գիշերվա ժամը մեկը (այդպես էր, օրինակ, Թանգարանների գիշերվա ընթացքում` մայիսի 18–ին)։ Իսկ այս տարի Ամանորի գիշերը մետրոն աշխատելու մինչև առավոտյան 6–ը, ընդ որում` հունվարի մեկին բացվելու է սովորական ժամին` 7–ին։ Այսինքն` մետրոն գրեթե շուրջօրյա է աշխատելու` մեկ ժամ դադարով։

Որտե՞ղ կկառուցվի մետրոյի նոր կայարանը. Երևանի փոխքաղաքապետի պատասխանը զարմացրել է

Ամանորին նվիրված միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ին նախատեսված համերգով, որին կմասնակցեն հայ աստղերը։ Ժամը 23:45-ին հրապարակից տոնական ուղերձ կհղի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կեսգիշերից հետո ելույթ կունենա աշխարհահռչակ երաժիշտ ու կոմպոզիտոր Գորան Բրեգովիչն իր նվագախմբի հետ։

Մետրոյի նոր կայարանը վարկային ծրագրով չի կառուցվելու. նախկին թաղապետի մեղադրանքն անհի՞մն է