Վրաստանից եկող մայր գազատարը հիմնանորոգման կարիք ունի. «Գազպրոմ Արմենիայի» ղեկավար

Հայաստանի մնացած հիմնական խողովակներն էլ են մաշված։ Դրանցից շատերն ավելի քան 30 տարի չեն նորոգվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Գազատարը, որով գազը Վրաստանից Հայաստան է մատակարարվում, լուրջ նորոգման կարիք ունի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։

Հայաստանը ծրագրում է Թուրքմենստանից գազ գնել Իրանի օգնությամբ

2020-24 թվականների ներդրումային ծրագիրը 60,8 միլիարդ դրամ է։ Այս անգամ, ի տարբերություն նախորդ տարիների, հիմնական ուշադրությունը դարձվելու է ոչ թե բաշխման ցանցին, այլ 700 ու 1000մ տրամագծով գազատրանսպորտային խողովակներին։

«Նախորդ տարիների ընթացքում բաշխումը լավ վիճակի ենք հասցրել, կորուստները չեն գերազանցում 1,5-2%։ Իսկ ահա մայր խողովակները շատ մաշված են։ Դրանցից շատերն 40–45 տարի գործում են առանց նորոգման, ինչի հետևանքով գազի լուրջ արտահոսք է լինում», – նշեց Թադևոսյանը։

Հայաստանը բանակցություններ է վարում երկու լաստանավ գնելու ուղղությամբ. Մելքումյան

Դրանցից մեկը Վրաստանից Հայաստան եկող 15 կմ երկարություն ունեցող սահմանամերձ խողովակն է։ Այն միացնում է գազի երկու չափողական կայանները վրացական ու հայկական կողմերում։

«Հայկական հատվածում` 2,7 կիլոմետրի վրա, մի շարք աշխատանքներ ենք իրականացրել։ Վրացական հատվածը վաղուց չի նորոգվել, այդ պատճառով այնտեղ զգալի արտահոսք կա», – ասաց նա։

Գազի սակագնի շուրջ բանակցություններում որոշակի առաջընթաց կա. «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն

Մոտ ապագայում «Գազպրոմ Արմենիան» կդիմի Հայաստանի կառավարությանը հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում այդ հարցը բարձրացնելու խնդրանքով։

Թադևոսյանը ընդգծեց, որ մաշված է ոչ միայն այդ խողովակը, այլև գազատարներն ընդհանուր առմամբ։ Այդ պատճառով գազը մղվում է նախատեսվածից երկու անգամ ավելի ցածր ճնշման տակ։ Եթե ավելի ուժեղ լինի, վթարի վտանգ կառաջանա։

«Այդ պատճառով ուզում ենք այդ խողովակների հիմնանորոգում անցկացնել։ Դա կբարձրացնի անվտանգությունն ու կնվազեցնի գազի արտահոսքը», – պարզաբանեց Թադևոսյանը։

«Գազպրոմ Արմենիան» կոնկրետացրել է իր 5 տարվա ներդրումները

Նշենք, որ ներդրումային ծրագրի համաձայն` ծախսերի հիմնական կետը լինելու է Աբովյանի գազապահեստարանի հիմնանորոգումը (մոտ 77 միլիոն), նաև գազատրանսպորտային համակարգի նորոգում (26,5 միլիոն)։