ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից։
«Պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալների գույքի վրա կալանք է դրվել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով»,–տեղեկացրին գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4–ին հայտնի դարձավ, որ ՀՔԾ–ն Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրելՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելու կամ վատնելու համար։ Ըստ ՀՔԾ–ի` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձինք պետությունից հափշտակել են ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ։ Մեղադրանքում շրջանառվում էր «Ֆլեշ» ընկերությունը։ Դեկտեմբերի 5-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին է մեղադրանք առաջադրվելպետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար։
Նոր մանրամասներ` Սերգո Կարապետյան–Սերժ Սարգսյան առերեսումից. «Հրապարակ»