Նոր մանրամասներ Սերգո Կարապետյան–Սերժ Սարգսյան առերեսումից. «Հրապարակ»

Սերգո Կարապետյանը ցանկացել է մենակ չմնալ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալու հարցում և փորձել է այլ մարդկանց էլ հավաքագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի առերեսման բավականին հետաքրքիր դրվագներ են «Հրապարակին» հայտնի դարձել։

«Ֆլեշի» կոմերցիոն տնօրենին ժողովի ժամանակ գցել են գետնին ու քարշ տվել. նոր մանրամասներ

Սերժ Սարգսյանն ու Սերգո Կարապետյանը ՀՔԾ-ում առերեսվել են. «Հայկական ժամանակ»

Թերթը հիշեցնում է, որ նախկին գյուղնախարարը ցուցմունք էր տվել, որ Սերժ Սարգսյանի ցուցումով է գյուղերին դիզվառելիք տրամադրելու տենդերը տվել «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին, չնայած ավելի ցածր գին առաջարկող է եղել։

«Ողջ առերեսման ժամանակ բացառապես իր ոտքերին նայած Սերգո Կարապետյանին Սերժ Սարգսյանը հարցրել է. «Սերգո, ես նման բան քեզ ասե՞լ եմ»: Կարապետյանը պատասխանել է․ «Պարոն նախագահ, ես հավատացյալ, ազնիվ մարդ եմ, ես սուտ չեմ կարող ասել»: «Բա որ հավատացյալ մարդ ես, ինչո՞ւ ես իմ ապօրինի հրահանգը կատարել և պետությանը վնաս պատճառել, Սերգո՛»,-հարցրել է Սերժ Սարգսյանն ու հայհոյել»,–գրում է թերթը։

Ի դեպ, Կարապետյանը ցանկացել է մենակ չմնալ իր ցուցմունքում և փորձել է այլ ցուցմունք տվող էլ հավաքագրել։ Նա, մասնավորապես, իր վարչության պետերից մեկին տեսել է ու հարցրել` հիշո՞ւմ է, որ նրան ժամանակին ասել է, թե Սարգսյանը հրահանգել է` պետք է «Ֆլեշը» մատակարարի դիզվառելիքը։ Ի պատասխան Գյուղնախարարության աշխատակիցները նշել է, որ Կարապետյանը ոչ թե ասել է Սարգսյանը, այլ` շեֆը, և ինքը հասկացել է` շեֆ ասելով` վարչապետին (Տիգրան Սարգսյանին,–խմբ.) նկատի ունի։

Մամուլ. Բեգլարյանի որդու հարսանիքից մինչև Սերգո Կարապետյանի էլիտար բնակարան

ծՀիշեցնենք, որ դեկտեմբերի 4–ին հայտնի դարձավ, որ ՀՔԾ–ն Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելու կամ վատնելու համար։ Ըստ ՀՔԾ–ի` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձինք պետությունից հափշտակել են ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ։

Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: