Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը զգալիորեն նվազեցնելու պարզ միջոց է հայտնաբերվել

Բավական պարզ ձև է, որը հայտնի է բոլորին։ Պետք է չզլանալ և օրական մի քանի րոպե հատկացնել սեփական մարմնին, ինչը պետք է բավարար լինի մահացու հիվանդության զարգացման ռիսկից խուսափելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Բավական է միայն «քաշ գցել» և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը զգալիորեն կնվազի։ Նման եզրակացության են հանգել ամերիկացի ուռուցքաբանները, որոնք ուսումնասիրել են  180 000 կանանց հիվանդության պատմությունները։ Ուսումնասիրության արդյունքների մասին հայտնում է EurekAlert–ը։

Հայաստանում քաղցկեղի սքրինինգային նոր ծրագիր կիրականացնեն. Թորոսյանը մանրամասներ է հայտնել

Բժիշկները ստուգել են 50-անց տարիքի կանանց տվյալները։ 10 տարի տևող ուսումնասիրության ընթացքում կնոջ քաշը ֆիքսվել է 3 անգամ։ Պարզվել է, 2-4,5 կգ–ով նիհարած  կանայք 13%–ով պակաս են հիվանդանում։ 4,5-9 կգ նիհարելու դեպքում վտանգը նվազում է 16%–ով։ 9 կգ–ով նիհարած կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը պակասում է 26%–ով։

«Նույնիսկ քաշի չնչին կորուստը էապես նվազեցնում է  կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը 50–անց կանանց մոտ», – նշել են մասնագետները։

Վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման համար կարիք չի լինի մեկնել ՀՀ–ից. նոր կենտրոն է բացվել

Նշվում է, որ ճարպակալման խնդիրը չափազանց արդիական է ԱՄՆ–ում։ Մինչ օրս հստակ տվյալներ չկային, որոնք կապացուցեին ավելորդ քաշի և օրգանիզմում ուռուցքի առաջացման կապը։ Սակայն տվյալ պահին վերջին ուսումնասիրությունը որոշակի առումով պարզություն մտցրեց։

Ախտորոշումը` քաղցկեղ. Հայաստանում անվճա՞ր են իրականացվում վիրահատություններն ու ճառագայթային թերապիան

Բժիշկներն ընդգծում են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը էապես նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը։