Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող ԳՈւՄ–ում մեկնարկել են Հայաստանի ամանորյա լուրերի օրերը

Նոր տարին հնում ե՞րբ է նշվել և առաջինն ո՞ւմ են այցելում հայերը Նոր տարուն հարցերի պատասխանները մոսկովյան ԳՈւՄ–ի այցելուները կիմանան տոնածառը գոտևորող վազող տողից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանն ազդարարեց Sputnik միջազգային գործակալության և ռադիոյի հեռարձակման երկրների ամանորյա լուրերի օրերի և ավանդույթների ներկայացման մեկնարկը։ Մինչև տոների ավարտն ամեն օր ԳՈւՄ–ի առաջին գծում մեդիա խմբի տեղադրած թվային տոնածառի վազող տողի վրա այցելուները կկարողանան կարդալ օպերատիվ հաղորդագրություններ, ինչպես նաև զվարճալի և ճանաչողական պատմություններ տասնյակ պետություններից։

Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող ԳՈւՄ–ում մեկնարկել են Հայաստանի ամանորյա լուրերի օրերը

Այլ ժողովուրդների ներկայացուցիչներին հետաքրքիր կլինի իմանալ, որ հնում հայերը Նոր տարին` Նավասարդը, նշում էին օգոստոսի 11–ին։ Ըստ ավանդույթի՝ այդ օրը Հայկ նահապետը մենամարտում հաղթել է Բելին։ Հնում հայկական Ամանորի խորհուրդները կրող և տարածող անձը Կաղանդ պապն էր։ Ամանորին ընդունված է այցելել կնքահորը։ Իսկ բուն Նոր տարվա գիշերը` ժամը 00:00–ին, նռան օրհնության կարգ է անցկացվում։

Ինչ տեսք ունի Երևանի գլխավոր տոնածառը երկնքից. տեսանյութ

Այս տարի Sputnik–ը նշում է իր 5-ամյակը, և տոնածառը գործակալության նվերն է մոսկվացիներին և մայրաքաղաքի հյուրերին։ Մեդիա խումբը խոսում է 33 լեզվով և լավ է տիրապետում բազմաթիվ երկրների տոնական ավանդույթներին։ Այդ է պատճառը, որ ճանաչողական տեղեկությունը կհեռարձակվի ինչպես ռուսերենով, այնպես էլ ազգային լեզուներով։

Արևմտյան ծիսակարգով քրիստոնյաների` Սուրբ Ծննդյան տոնին նախապատրաստվելու և տոնելու շրջանում` դեկտեմբերի 21-ից, էստաֆետը կշարունակեն Էստոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, ինչպես նաև անգլալեզու և իսպանախոս երկրները` ներկայացնելով իրենց նորություններն ու տոնական պատմությունները։

«Տոնենք Ամանորը հարևանների հետ». վրացիներին խորհուրդ են տալիս Նոր տարին անցկացնել Երևանում

Ցանկանում եք իմանալ` ինչպե՞ս է կոչվում Ձմեռ պապը Մոլդովայում։ Ի՞նչ են ավանդաբար Սուրբ Ծնունդին պատրաստում Էստոնիայում։ Ի՞նչ է ընդունված մատուցել ամանորյա սեղանին Ֆրանսիայում և Իտալիայում։ Ո՞րն է ԱՊՀ երկրներում Ձմեռ պապի` ամենաշատ այցելուներ ընդունող նստավայրը։ Որտե՞ղ են հորինել տոնածառի խաղալիքները։ Ամանորի վերաբերյալ այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները, ինչպես նաև աշխարհի բոլոր ծայրերից վերջին նորությունները ԳՈւՄ–ի այցելուները կկարողանան ստանալ տոնածառը գոտևորող վազող տողից։

Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող ԳՈւՄ–ում մեկնարկել են Հայաստանի ամանորյա լուրերի օրերը

Sputnik–ի բացառիկ նորարարական «թվային տոնածառը» «Ամանորյա տոնածառեր Կարմիր հրապարակի ԳՈւՄ–ում» նախագծի մի մասն է։ Նախագիծն անցկացվում է արդեն 12-րդ անգամ։ Ավանդույթի համաձայն` երկրի գլխավոր խանութի գործընկեր-կազմակերպությունները երկու ամսով ԳՈւմ–ը վերածում են հեքիաթային անտառի։

Իտալիայում վառել են աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը

Այնտեղ զբոսնել կարող են բոլոր ցանկացողները մինչև հունվարի 19-ը։ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն և Sputnik–ը ԳՈւՄ–ի սահադաշտի, «Ամանորյա տոնածառեր Կարմիր հրապարակի ԳՈւՄ–ում» նախագծի և ԳՈւմ–ի տոնավաճառի տեղեկատվական գործընկերներն են։

Նոր տարվա զանգերը խփելուց հետո ինչ չպետք է լինի Հայաստանում ըստ Փաշինյանի

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 32 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով: Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 60 միլիոն է կազմում, Վեյբոյում Sputnik China–ի էջի բաժանորդների թիվը գրեթե հասնում է 9 միլիոնի։ Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված 22 խմբագրական կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ։ Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում։ Sputnik–ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։